Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում։
Նախօրեին՝ դեկտեմբերի 19-ի երեկոյան, նա գլխի և կրծքի շրջանում բազմաթիվ վնավածքներ էր ստացել Թիֆլիսի կենտրոնում։ Ըստ չհաստատված լուրերի՝ Վրաստանի առաջին նախագահի որդու վրա դանակով հարձակվել է նրա նախկին հարևանը՝ Դավիդ Բաժելիձեն։ Շտապ օգնության ծառայությունը Գամսախուրդիային տեղափոխել է Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկա։ Նա ենթարկվել է անհետաձգելի վիրահատական միջամտության, այս պահին հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Գամսախուրդիան գտնվում Է դեղորայքային կոմայի մեջ եւ միացված Է արհեստական շնչառության ապարատին: Այդ մասին լրագրողներին հայտնել Է անեսթեզիոլոգ Նիկոլոզ Կվաչաձեն:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-108 հոդվածի (սպանության փորձ) հիման վրա։
Հիշեցնենք, որ Ցոտնե Գամսախուրդիան 2009թ․ դատապարտվել էր 9․5 տարվա ազատազրկման՝ նույն այդ հարևանին՝ Դավիդ Բաժելիձեին կենցաղային վեճի ընթացքում վնասելու պատճառով։ Ավելի ուշ բանտի աշխատակիցներին կաշառելու մեղադրանքով պատժամիջոցն ավելացվել էր՝ հասնելով 12 տարվա։ Միխաիլ Սաակաշվիլու նախագահության շրջանում բուռն ընդդիմադիր դիրքորոշմամբ հանդես եկող Գամսախուրդիան մեղադրվել է նաև հակակառավարական դավադրությունների և Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։ 2012թ․ հոկտեմբերին Սաակաշվիլին համաներում է շնորհել Ցոտնեին։
Հավելենեք, որ Զվիադ Գամսախուրդիան Վրաստանը ղեկավարել է 1991-92 թվականներին և 1993-ի դեկտեմբերի 31-ին սպանվել է Սամեգրելոյի շրջանում։