ՌԴ ԱԳՆ. ՀԱՊԿ դռները բաց են բոլորի, այդ թվում Ադրբեջանի համար

430

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ դռները բաց են բոլորի, այդ թվում Ադրբեջանի համար:

«Ուզբեկստանը պաշտոնապես ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, միայն սառեցրել է իր մասնակցությունը: Այդ պատճառով, եթե նա այդպիսի ցանկություն ունենա, վերադառնալն ավելի հեշտ է: Ինչ վերաբերում է այլ երկրներին, այդ թվում Ադրբեջանին, ապա ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլոր առջև: Միակ բանը, որ կարող է սահմանափակել անդամակցությունը, կազմակերպության այն դրույթն է, որ անդամները պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենան: Նման հարաբերություններ Հայաստանը և Ադրբեջանը դեռ չունեն: Երբ դրանք հաստատվեն, մենք հույս ունենք, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա, այդ ժամանակ էլ հարցը կարող է մտնել գործնական հարթություն»,- նշել է նա։