Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իսրայելից արձակված հրթիռները:
Սիրիական պետական «SANA» գործակալության փոխանցմամբ` հրթիռներից մեկն ընկել է Դամասկոսի Ակրաբա արվարձանում: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չկա:
Նշենք, որ Իսրայելի բանակը ժամանակ առ ժամանակ հրթիռներ է արձակում սիրիական տարածքների ուղղությամբ, որոնց թիրախները հիմնականում իրանական ռազմական օբյեկտներն են և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը: