Մայիս 26-ի առավոտյան հալեպահայությունը հոծ շարքերով, սիրիահայ երեք համայնքապետների՝ Գերշ. Տեր Մասիս Սրբ. Եպս. Զոպույանի, Արհիապատիվ Տեր Պետրոս Արք. Միրիաթյանի, Վերապատվելի դոկտ. Հարություն Սելիմյանի գլխավորությամբ քաղաքացիական իր պարտքը կատարելու համար ներկայացավ քվեարկության կենտրոն՝ Արամ Մանուկյան Ժողովրդական Տան դիմաց և մասնակցեց Սիրիայի նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է «Գանձասար»-ի Ֆեյսբուքի էջը:

Ընտրության առավոտյան ժամերին ներկա էին նաև ՀՄԸՄ-ի փողերախումբն ու սկաուտները, հայ, արաբ և օտար լրագրողներ։ Ընտրության ավարտին Բերիո Հայոց Թեմի Առաջնորդը հանդիպեց նաև սիրիահայ նահատակների ծնողներին, որոնք իրենց հերթիին եկել էին մասնակցելու քվեարկությանը և արժևորելու իրենց զավակների նահատակության ուղին։

Ընտրությունները շարունակվելու են մինչև տեղական ժամանակակով երեկոյան ժամը 8։00։

Լուսանկարները՝ Ջորջ Ուրֆալյանի: