Ադրբեջանում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

1461

Դեկտեմբերի 23-ին առավոտյան ժամը 08։00-ին Ադրբեջանում մկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններում Ադրբեջանի տարածքում 1606 տեղական ինքնակառվարման մարմնի համար ընտրվելու է 15156 անդամ։

Ընտրություններին որպես թեկնածու գրանցված են 13 քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ։ Ընտրողների թիվը 4972356 է։

Քվեարկությունն ավարտվելու է 19։00-ին։