Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածից քրիստոնյաներին թույլատրել են Սուրբ Ծնունդի տոնին ժամանել Երուսաղեմ եւ Արևտյան ափ: Այդ մասին նշվում է Իսրայելի պաշտպանության նախարարության` կառավարական գործունեության համակարգմամբ զբաղվող ստորաբաժանման (COGAT) հայտարարության մեջ:
«COGAT-ի գեներալ-մայոր Քամիլ Աբու Ռուկունը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ զիջումներ Է արել Գազայի քրիստոնյա բնակչության ուղևորությունների համար: Երուսաղեմ եւ Արեւմտյան ափ մուտքի թույլտվություններ կտրվեն անվտանգության տեսակետից իրադրության գնահատմանը համապատասխան և առանց տարիքի հաշվառման»,- ասված Է Twitter-ում COGAT-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Պաղեստինի կաթոլիկ առաջնորդներն Իսրայելի իշխանություններին կոչ են արել Գազայի հատվածի քրիստոնյաներին թույլ տալ մեկնել Բեթղեհեմ՝ տոնելու Սուրբ Ծնունդը: