Իրանում խոզի գրիպի հետևանքով 106 մարդ է մահացել

870

Իրանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում խոզի գրիպի (H1NH1) համաճարակի հետևանքով  7 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Իրանի առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի ղեկավար Հյուսեին Իրֆանիյանը:

Նշվում է, որ Իրանում սեպտեմբերից սկսած խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 106-ի:

Իրֆանիյանի փոխանցմամբ` վերջին մեկ շաբաթվա ընթացքում շնչառական խնդիրների պատճառով 3354 մարդ է դիմել հիվանդանոցներ, որոնցից 82-ի մոտ խոզի գրիպ է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Իրանի Գյուլիստան, Մազանդարան, Քեհգուլիյե-Բույեր Ահմեդ, Քիրման և Ահվազ նահագներում հայտարարվել էր, որ  խոզի գրիպ է հայտնաբերվել: