Վրաստանի բնակչության 21,3%-ը ծայրահեղ աղքատ է

103

Վրաստանի վիճակագրության կողմիտեն հրապարակել է 2020թ. տվյալներով աղքատության ցուցանիշը: Ըստ այդմ, Վրաստանի բնակչության 21,3%-ը ծայրահեղ աղքատ է:

Ծայրահեղ աղքատության շեմին բնակվող բնակչության տեսակարար կշիռը 2020-ին աճել է 1.8% -ով ՝ 2019-ի համեմատ: Ըստ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ 2019թ. Վրաստանում աղքատության շեմին էր գտնվում բնակչության 19,5%-ը:

Ընդ որում, այդ չափանիշում հայտնված քաղաքացիների մեծ մասն ապրում է գյուղական համայնքներում:

Կոմիտեի տվյալների համաձայն՝ այս ընթացքում աճել է Վրաստանի բնակչության թիվը. 2021թ. հունվարի 1-ի տվյալներով այն կազմել է 3 728 600: