Քաղաքացիների տեղաշարժի համար բաց կլինեն Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա անցակետերը

118

Վրաստանն այսօրվանից բացում է ցամաքային սահմանները: Օտարերկրյա այցելուների համար սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու դեղաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, անձինք ստիպված կլինեն 3-րդ օրը նորից թեստ հանձնել:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ որոշում է կայացվել, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։ Անցակետերը բաց են ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։

Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-04։00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակի կրման պարտադիր պահանջ։ Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)։