Իրանում ուսումնական վարժանքի ժամանակ հրդեհ է բռնկվել ռազմանավի վրա

196

Պարսից ծոցում ուսումնական վարժանքի ժամանակ հրդեհ է բռնկվել Իրանի ռազմածովային նավի վրա: Ինչպես հայտնում է Fars գործակալությունը, նավի անձնակազմը վթարափրկարարական բրիգադի օգնությամբ անվնաս տարհանվել է:

Միջադեպը տեղի է ունեցել Օմանի ծոցի մոտ գտնվող Ջասկ նավահանգստի մոտ: Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: