Քաղաքական վերլուծաբան. Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի» վերաբերյալ հայտարարությունը մտահոգիչ է Իրանի համար

237

«Առողջ տնտեսություն» վերլուծական կայքին տված հարցազրույցում Իրանի Կովկասագիտության հիմնադրամի տնօրեն Ջաֆար Խաշենը, անդրադառնալով Հայաստանում ադրբեջանական զորքերի տեղակայմանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման» հայտարարությանը, ասել է.

«Հայաստանի հարավում՝ Իրանի հետ սահմանակից տարածքներում, Ադրբեջանի բանակի տեղակայումը մտահոգություններ է առաջացրել՝ Իրանի ազգային շահերին սպառնացող վտանգի վերաբերյալ»,-փոխանցում է Pars Today-ը:

Հարցին, որ եթե  Ադրբեջանի այն պնդումը, որ «Զանգեզուրը  պատկանում է այդ երկրին», իրականություն դառնա, ինչ ազդեցություն կունենա դա Իրանի ազգային շահերի վրա, Ջաֆար Խաշեն ասել է.

«Եթե ​​Ադրբեջանի այս հայտարարությունն իրականություն դառնա, Հայաստանի հետ Իրանի ցամաքային սահմանը կդադարի գործել, ինչը կսպառնա մեր ազգային շահերին և անվտանգությանը: Այլ կերպ ասած՝ Հայաստանի հետ մեր ցամաքային կապերը խզելուց բացի տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները նույնպես խիստ թուլանալու են»:

«Մյուս խնդիրն էլ անվտանգությունն է: Սա նշանակում է, որ Իրանի հեռավոր ու մոտիկ թշնամիները, հատկապես իսրայելական ռեժիմը, որը նույնպես լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի  հետ, կկարողանան այսպիսով խնդիրներ ստեղծել Իրանի համար: Չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի  «տարածքային ամբողջականության» նկատմամբ Իրանի անվերապահ աջակցությանը՝ ադրբեջանական կողմը անշնորհակալությամբ է պատասխանում Թեհրանին»,-հավելել է նա: