ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնել ՄԽ համանախագահներին

315

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնել համանախագահներին՝ իրենց շարունակական ջանքերի և պարտականությունները կատարելու համար: