Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակին նվիրված ցուցահանդես է բացվել

101

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում հունիսի 3-ին Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի հիշատակին նվիրված ցուցահանդես է բացվել։ Հանրության են ներկայացվել Զաքարյանի լուսանկարներն ու իրերը:

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber.am-ը, ցուցահանդեսի բացմանը ներկա էին Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Բեյօղլուի համայնքապետ Հայդար Ալի Յըլդըզը, Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Էյուփ Գյոզգեչը, Զաքարյանի հարազատները և այլք: 

Նշվում է, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 10-ը: 

Հիշեցնենք, որ Զաքարյանը մահացել է 2020թ․ հունվարի 25-ին 90 տարեկանում։