Քարաճառում ականի պայթյունից ադրբեջանական լրատվամիջոցների 2 աշխատակից է մահացել

218

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Ներքին գործերի նախարարությունը համատեղ հայատարարություն են տարածել՝ նշելով, որ հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Քարաճառում հակատանկային ականի վրա պայթել է «Կամազ» մակնիշի մեքենան, ինչի արդյունքում մահացել են AzTV-ի օպերատորը և AZƏTAC-ի աշխատակիցը: Ըստ տարածված հայտարարության՝ ևս 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: