Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

63

Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկելու է հունիսի 11-ին՝ ժամը 08:00-ին, և տևելու է մինչև հունիսի 13-ը՝ ժամը 20:00-ն:

Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: 

Ընտրողներներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան  քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: