Չավուշօղլու. Հայերը «գերության մեջ են պահում» թուրք-ֆրանսիական հարաբերությունները

202

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիա այցի նախաշեմին հայերին մեղադրել է, որ վերջիններս «թուրք-ֆրանսիական հարաբերությունները գերության մեջ են պահում»:

«Ֆրանսիան և Թուրքիան կարող ես միասին աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը: Քաղաքական նպատակներով պատմությունը օգտագործելը և խեղաթյուրելը երբեք չեն լուծել վեճերը ու արդարության չեն հանգեցրել»,-ասել է Չավուշօղլուն: