Դեկտեմբերի 19-ից 20-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել հանդիպում Ուզբեկստանի Կապի նախարարաության և Ադրբեջանի, Վրաստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի երկաթուղիների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում որոշվել է, որ 2020 թվականի առաջին քառորդից Ուզբեկստանից դեպի Ադրբեջան և Վրաստան կմեկնարկեն գնացքի տրազիտ երթուղիներ։
Վերոնշյալ երկրները բեռնափոխադրումների հեշտացմանն ու արագացմանը ուղղված քայլերի շրջանակում համաձայնություն են կայացրել Ուզբեկստանի Կապի նախարարության կազմում մասնակից երկրների երկաթուղիների ներկայացուցիչների ներգրավմամբ համակարգող կոմիտե ստեղծել։