Իսրայելում բնակվող ՀՀ քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններին կարող են քվեարկել միայն ֆիզիկապես գտնվելով ՀՀ տարածքում. Իսրայելում ՀՀ դեսպանություն

65

Իսրայելում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Իսրայելում բնակվող ՀՀ քաղաքացիներին, որ hունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենք կարող են քվեարկել միայն ֆիզիկապես գտնվելով ՀՀ տարածքում։ Գտնվեով Իսրայելում, ՀՀ քաղաքացիները չեն կարող քվեարկել ՀՀ առաջիկա ընտրություններին, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի նախատեսվում արտերկրում ընտրական տեղամասեր բացել և քվեարկություն իրականացնել։

Ընտրությունների անցկացումը կարգավորվում է «ՀՀ Ընտրական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ ընդունված 2016 թվականի մայիսի 25-ին։ Այն ներառում է նաև վերջին լրացումները։ Սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում»: