Զարիֆը վստահ չէ, որ ԱՄՆ-ը պատրաստ է հրաժարվել Թեհրանի նկատմամբ առավեագույն ճնշման քաղաքականությունից

225

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Twitter-ում գրառում է արել, որում նշել է, որ այս պահին պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է հրաժարվել Թեհրանի նկատմամբ առավեագույն ճնշման քաղաքականությունից:

«Պարզ չէ, թե արդյոք Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատրաստ են թաղել Թրամփի՝ առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունը և դադարեցնել տնտեսական ահաբեկչությունը որպես հարկադրանքի լծակ օգտագործելը»,-գրել է Զարիֆը:

Նրա խոսքով, Իրանը իրականացնում է միջուկային գործարքի դրույթները: «Ժամանակն է, որ ԱՄՆ-ը փոխի իր քաղաքականությունը»,-ավելացրել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը: