«Ռիոնի կիրճի պաշտպանները» Քութաիսիում «կնքել են» թուրքական ENKA ընկերության գրասենյակը

164

«Ռիոնի կիրճի պաշտպանները» շարունակում են  Նամախվանի հէկ-ի ամբարտակի կառուցման դեմ ակցիաները: Հունիսի 7-ին Քութաիսիում նրանք «կնքել են» թուրքական ENKA ընկերության գրասենյակը և կազմակերպել «աղմկոտ հանրահավաք»:

Հավաքվածների խոսքով, ENKA-ն նույնպես հանգամանքների զոհ է, սակայն ներդրողի նկատմամբ մի քանի պահանջ մնում է:

«Աղմկոտ հանրահավաքը մեզ համար ավանդույթ է դարձել, և մենք մտածեցինք, որ վատ չէր լինի ENKA-ին հիշեցնել մեր մասին, իհարկե, ընկերության նկատմամբ հարցեր չունենք, նրա մեղավորությունը ամենաքիչն է, սակայն ընկերության ձեռքում է ստորագրված պայմանագիրը, և կարելի է հաշվի առնել շատ բան: Բայց ամեն դեպքում, մենք նրա նկատմամբ պահանջներ ունենք, թող դադարեցնեն շինարարական աշխատանքները և հրաժարվեն նախագծից»,-ասել է ակտիվիստներից մեկը:

Հիշենցնենք, որ արդեն գրեթե 7 ամիս է, ինչ Վրաստանում ցուցարարները պահանջում են չեղարկել Ռիոնի գետի վրա ՀԷԿ-ի շինարարությունը, որը պատկանում է թուրքական «Էնկա» ընկերությանը: Բողոքի ալիքի ֆոնին՝ Վրաստանի իշխանությունները 9-12 ամսով դադարեցրել էին շինարարությունը: Վրաստանում Թուրքիայի դեսպանը բողոքի ակցիաները որակել է «հակաթուրքական և թուրքաֆոբ»: