Հունիսի 8-ին Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում հայտնված հայ զինծառայողը վերադարձվել է և Ստեփանակերտում է

135

Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։