Սիրիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել իսրայելական օդուժի հրթիռային հարձակումը

139

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իսրայելական օդուժի հրթիռային հարձակումը ցամաքային թիրախների վրա, որոնք տեղակայված էին Դամասկոսից հարավ: Ըստ Սիրիայի պետական SANA գործակալության՝ հրթիռային հարձակումը իրականացվել է Լիբանանի օդային տարածքից:

«Հարձակումները Դամասկոսից հարավ և Սիրիայի կենտրոնական հատվածում սկսվել են տեղի ժամանակով 23.36-ին: Սիրիայի ՀՕՊ համակարգերը կրակ են բացել օդային թիրախների ուղղությամբ և խոցել մի քանի հրթիռ: Պատճառվել է նյութական վնաս»,-գործակալությանը փոխանցել է զինվորականներից մեկը:

Նշենք, որ Իսրայելը վերջին հարձակումն իրականացրել էր մայիսի 5-ին Լաթակիա նահանգի հարավարևմտյան ուղղությամբ: Այդ ժամանակ զոհվել էր մեկ մարդ, ևս 6-ը ստացել տարբեր աստիճանի վիրավորում: