ԱՄՆ-ը կշարունակի ուսումնասիրել Ադրբեջանին տրամադրվող օգնության կասեցման հարցը

103

Սենատում արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պատասխանելով հանձնաժողովի ղեկավար, սենատոր Ռոբերտ Մենենդեսի պնդմանը, որ Բայդենի վարչակազմի՝ Ադրբեջանին տրամադրվող օգնության 907-րդ ուղղման սահմանափակումներից հրաժարվելը կանաչ լույս է վառել Ալիևի ռեժիմի՝ անպատժելի գործելու համար, ասել է.

«Մենք շարունակում ենք ուսումնասիրել: Մենք ակտիվորեն աշխատել ենք դրա վրա՝ բանտարկյալների վերադարձ, բանակցելու գործընթացում իրական բանաձևի քննարկում և այլ բաների շուրջ, և ես հույս ունեի, որ մենք փոքր-ինչ աջակցություն կստանայինք: Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք դա ուսումնասիրել և հետագայում վերանայել »,-նշել է քարտուղար Բլինքեն: