Սիրիայում ռուսական ռազմաբազայի վրա հարձակման փորձ է կատարվել

834

Նախօրեին ահաբեկիչները փորձել են հարձակվել Սիրիայում տեղակայված ռուսական «Խմեյմիմ» ռազմաբազայի վրա։ Այս մասին տեղեկացնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցումը համակարգող ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ- մայոր Յուրի Բորենկոն։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի ուշ երեկոյան։ Ահաբեկիչները կիրառել են անօդաչու թռչող սարքեր։ Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը հայտնաբերել և ոչնչացրել են հարավ-արևելյան կողմից դեպի ավիաբազա շարժվող երկու անօդաչու սարք։

Բորենկոյի խոսքով՝ միջադեպի հետևանքով նյութական կամ մարդկային կորուստներ չկան, ավիաբազան շարունակում է իր նորմալ գործունեությունը։