Լավրով. ԼՂ կարգավիճակը դեռ լուծված չէ, սակայն շեշտը հիմա դրա վրա չպետք է դնել

226

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումի ժամանակ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անհրաժեշտ է համաձայնեցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, սակայն այժմ շեշտը պետք է դնել ոչ թե դրա վրա, այլ տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադարձի:

«Ես հասկանում եմ, որ այժմ շատերը խոսում են այն մասին, որ չլուծված է մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Դա վերջնական համաձայնեցվելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, պետք է չարթնացնեն կարգավիճակի խնդիրը, այլ համագործակցեն վսհատության, հումանիտար հարցերի կարգավորման միջոցների ամրապնդման շուրջ այնպես, որ հայերը և ադրբեջանցիները համատեղ ապրեն անվտանգության և տնտեսական բարեկեցության պայմաններում: Եվ այդ ժամանակ, ես ձեզ վստահեցնում եմ, որ մի քանի տարի անց, եթե մենք այդ կյանքը ապահովենք, կարգավիճակի բոլոր հարցերը կլուծվեն առավել հեշտ»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը: