Սիրիան բացարձակապես մերժում է ԱՄՆ-ի դիրքորոշումը. Գոլանը եղել է և կմնա արաբական ու սիրիական. Սիրիայի ԱԳՆ

130

Սիրիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ ճանաչելու ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ շեշտելով, որ Գոլանը եղել է և կմնա Սիրիայի տարածքի մի մասը:

«Գոլանը եղել է և կմնա Սիրիայի արաբական հանրապետության տարածքում: Խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի դիրքորոշումը, որով Իսրայելի ինքնիշխանությունն է ճանաչում այդ տարածքների նկատմամբ: Սիրիան մտադիր է ցանկացած միջոցով վերադարձնել օկուպացված իր տարածքները»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2019թ. մարտին Գոլանի բարձունքները որպես Իսրայելի անբաժան մաս ճանաչելու մասին հուշագիր էր ստորագրել: Պաշտոնապես Սիրիայի տարածք համարվող Գոլանի բարձունքներն Իսրայելի վերահսկողության տակ են անցել 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո: Իսրայելի կառավարությունն այն հրեական պետության մաս հռչակեց 1981 թվականին: