Կահիրեում միջպաղեստինյան բանակցությունները հետաձգվել են անորոշ ժամանակով

136

Կահիրեում պաղեստինյան խմբակցությունների միջև բանակցությունները հետաձգվել են անորոշ ժամանակով ընդդիմադիր շարժումների միջև տարաձայնությունների պատճառով։

«ՖԱԹՀ»-ի և «ՀԱՄԱՍ»-ի հանդիպումը այդպես էլ տեղի չի ունեցել, քանի որ եգիպտացի միջնորդներին չի հաջողվել մոտեցնել կողմերի դիրքորոշումները և հաղթահարել հակասությունները։ Արդյունքում Կահիրեում հասկացել են, որ անհնար է փոխզիջումների հասնել, և հանդիպումն անօգուտ է։ «ՀԱՄԱՍ»-ը, մասնավորապես, հրաժարվում է քննարկել Իսրայելի հետ գերիների փոխանակումը՝ Գազայի հատվածի վերականգնման դիմաց։

Նշենք, որ հունիսի 9-ին Կահիրեում «ՖԱԹՀ» և «ՀԱՄԱՍ» շարժումները նախնական պարզ բանակցություններ էին սկսել, որի նպատակն էր վերջ դնել միջպաղեստինյան պառակտմանը։