Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ռիոնի կիրճում Նամախվանի հէկ-ի ամբարտակի շինարարության նախագիծը չի շարունակվելու ներկայիս պայմաններով։
Ղարիբաշվիլին նշել է, որ ներդրողի հետ բանակցություններ են ընթանում առավել շահավետ պայմանների շուրջ։
«Մենք չենք շարունակի նախագիծն այս պայմաններով։ Այժմ մենք խոսում ենք ներդրողի հետ։ Ես մեծ հույս ունեմ, որ կպայմանավորվենք պայմանների մասին, որոնք շահավետ կլինեն մեր երկրի համար»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ղարիբաշվիլին՝ ընդգծելով, որ նոր պայմանները պետք է ձեռնտու լինեն բոլոր քաղաքացիներին, նույնիսկ նրանց, ովքեր դեմ են հէկ-ի շինարարությանը։
Հիշենցնենք, որ արդեն գրեթե 7 ամիս է, ինչ Վրաստանում ցուցարարները պահանջում են չեղարկել Ռիոնի գետի վրա ՀԷԿ-ի շինարարությունը, որը պատկանում է թուրքական «Էնկա» ընկերությանը: Բողոքի ալիքի ֆոնին՝ Վրաստանի իշխանությունները 9-12 ամսով դադարեցրել էին շինարարությունը։