Freedom House-ը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է անում զերծ մնալ բռնության հռետորաբանությունից

65

Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության և բռնության խոսքի կիրառման կապակցությամբ:

Կազմակերպությունը հայտարարությանը կից ներկայացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցը, որում վերջինս դատապարտել էր քաղաքական գործիչների կողմից բռնության, հաշվեհարդարի և ատելության խոսքի կիրառումը ու կոչ էր արել զերծ մնալ նման հռետորաբանությունից:

«Այս գործողությունները հասարակության մեջ մղում են կործանարար բևեռացման և ատելության խոսքի, երբ երկիրը վերականգնում է Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո և պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրությունների։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հրաժարվել նման հռետորաբանությունից և հետևել վարքի ժողովրդավարական նորմերին՝  ընտրական շրջանի ողջ ընթացքում»,-ասված է հայտարարության մեջ։