ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը Բյուրականի աստղադիտարանում քննարկել է համագործակցության հնարավորությունները

84

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին այցելել է Բյուրականի աստղադիտարան եւ հանդիպել աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության ոլորտում համագործակցության հնարավորությունները։