Շահագործման է հանձնվել ռուս-ադրբեջանական սահմանին կառուցված նոր կամուրջը

882

Շահագործման է հանձնվել ռուս-ադրբեջանական սահմանին՝ Սամուր գետի վրա կառուցված նոր ավտոմոբիլային կամուրջը: Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշինը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Դաղստանի Հանրապետության ղեկավար Վլադիմիր Վասիլևը և երկու երկրների դեսպանները:

Սամուր գետի վրա ավտոմոբիլային կամուրջը կառուցվել է «Յարագ-Կազմալյար» անցակետերի շրջանում: Ավելի վաղ Օրեշկինն ասել էր, որ Սամուր գետի կամուրջը «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի կարեւոր մասն Է:

Կամրջի կառուցումը սկսվել էր 2013 թվականին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակում: Նոր կամուրջը կփոխարինի 1957 թվականին կառուցված հին կամրջին:

Կամուրջի երկարությունը 325,3 մետր Է, լայնությունը՝ 17,5 մետր: Նախագծի արժեքը կազմել է 36,5 միլիոն մանաթ (շուրջ 21,5 միլիոն դոլար): Կառուցումը հավասարաչափ համաֆինանսավորել են Ռուսաստանն ու Ադրբեջանը: