Սա հաղթանակ էր. Վրաստանի ԱԳ նախարարը՝ հայ գերիներին ազատելու գործում Վրաստանի դերի մասին

102

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, մեկնաբանելով Վրաստանի միջնորդությամբ ազգությամբ հայ 15 գերիների ազատ արձակման հարցը, ասել է, որ Վրաստանի իշխանությունները մշտապես փորձել են մեդիատորի դեր խաղալ և տարածաշրջանում խաղաղարարի դեր ստանձնել։ Այս մասին հայտնումէ Aliq.ge-ը։

Գերիների ազատման հարցը վրաստանյան կողմի մասնակցությամբ քննարկվել է 2-3 ամիս, Հայաստանը ևս կարևոր փաստաթղթեր է (Աղդամի շրջանի ականապատված վայրերի քարտեզ) փոխանցել Վրաստանի վարչապետի միջոցով։ Նշվում է, որ Իրակլի Ղարիբաշվիլին անմիջական կապի մեջ է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Զալկալիանիի խոսքով` ջանքեր գործադրվել են նաև մինչ այդ, սակայն արդյունք չկար։ Ըստ նրա` սա աննախադեպ երևույթ է, Վրաստանի հաղթանակը։ Արտաքին գերատեսչության ղեկավարն ասում է` հսկայական ջանքեր է պետք գործադրել, որպեսզի Վրաստանի թեմատիկան մշտապես լինի միջազգային հանրության օրակարգում, ու այդ նպատակով երկիրն օգտագործում է տարբեր մեթոդներ եւ տակտիկական ուղիներ` ցույց տալու համար երկրի նշանակությունը` որպես տարածաշրջանում խոշոր դերակատար։