ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 20-ին ստորագրել է կոնգրեսի ամփոփիչ ծախսերի ակտը, որի համաձայն 2020 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանի համար հատկացնելու է նվազագույնը 132 025 000 դոլար:
Նույն ակտով ԱՄՆ-ն նվազագույնը 448 մլն դոլար է հատկացնելու Ուկրաինային:
Նշենք, որ անցած 28 տարիների ընթացքում տարբեր նպատակներով ԱՄՆ-ն Վրաստանին հատկացրել է 4 348 400 000 դոլար: