Թեհրանը մերժել է G7- ի՝ հրթիռային ծրագրի մշակումը դադարեցնելու կոչը

258

Թեհրանը մերժել է G7-ի (Մեծ յոթնյակ)՝ հրթիռային ծրագրի մշակումը դադարեցնել կոչը, քանի որ այն խախտում է ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«2231 բանաձևի ոչ մի հատված չի սահմանափակում Իրանի հրթիռային ծրագիրը։ Այդ բանաձևը հրթիռների նախագծման մասին է, որոնք կարող են միջուկային (լիցք) մատակարարել, և Իրանն այդ ուղղությամբ գործունեություն չի ծավալում»,-ասել է Խաթիբզադեն՝ հավելելով, որ լավ կլիներ, որ այդ երկրների ղեկավարները աշխատեն սեփական պարտականությունները կատարելու ուղղությամբ և դադարեցնեն միջամտել տարածաշրջանի երկրների ներքին գործերին։