Աջարիայում բացվում է զբոսաշրջության սեզոնը

104

Աջարիայի տեղական իշխանությունները պատրաստվում են զբոսաշրջության սեզոնին։ Այն պաշտոնապես կբացվի հունիսի 15-ին։

Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Տորնիկե Ռիժվաձեն հայտարարել է, որ սևծովյան շրջանը պատրաստ է ընդունելու մեծ թվով զբոսաշրջիկների և հանգստացողների։

«Անխոս, զբոսաշրջության սեզոնը անցնելու է անվտանգության բոլոր նորմերին առավելագույնը համապատասխան՝ հաշվի առնելով համաճարակաբանների խորհուրդները, որպեսզի տնտեսության հետ մեկտեղ պահպանվի համաճարակային կայուն վիճակը»,-ասել է Ռիժվաձեն։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Վրաստանը բացել է նաև իր ցամաքային սահմանը։