Մամեդյարով. «Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը անցնում են դաշինքի նոր փուլի»

873

Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործանախարարների հանդիպումը: Նախարարները քննարկել են ռազմավարական փոխգործակցության և համատեղ տնտեսական ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվել է 2020-2022 թվականների համագործակցության նոր գործողությունների ծրագիր: Փաստաթուղթը սահմանում է բոլոր ոլորտներում երեք երկրների ընդհանուր շահերին միտված կոնկրետ քայլերն ու պլանները, ինչպես նաև եռակողմ համագործակցության մեխանիզմները:

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները Վրաստանին հայտնել են իրենց աջակցությունը երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ:

«Մեր համագործակցությունը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլ մեր պետությունները անցնում են դաշինքի նոր փուլի: Մենք ունենք ընդհանուր տեսլական տնտեսության և քաղաքականության ոլորտներում»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: