Իրանի նախկին փոխնախագահը հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին

151

Իրանի նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն հրաժարվել է որպես թեկնածու մասնակցել հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին։

Քաղաքական գործիչն իր որոշումը հայտնել է ներքին գործերի նախարարությանն ուղղված նամակի միջոցով։ Այս քայլին դիմելու պատճառները հայտնի չեն։

Նշենք, որ Իրանի ընտրություններին ընտրություններին մասնակցելու համար Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել էր 7 թեկնածուի անուն՝ Էբրահիմ Ռաիսի, Մոհսեն Ռեզայի, Աբդոլնասեր Հեմմաթի, Սաիդ Ջալիլի, Ամիրհոսեյն Ղազիզադե, Ալիռեզա Զաքանի, Մոհսեն Մեհրալիզադեն։ Հարցումների արդյունքով առաջատարը  Էբրահիմ Ռաիսին է։ Իրանում նախընտրական քարոզարշավն ավարտվում է հունիսի 16-ին։