Երուսաղեմի Հայ դատի հանձնախումը Իսրայելի նոր կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

116

Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը ֆեյսբուքի էջում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչ է հղել Իսրայելի նոր՝ 36-րդ կառավարությանը։

«Մենք վճռականորեն հավատում ենք, որ այս կառավարության շատ անդամներ՝ մասնավորապես, պրն, Յաիր Լապիդը, հաջորդ վարչապետը և ԱԳ նախարարը, խիզախություն ունեն տեր կանգնելու արդարությանը։ Սա պատմական հնարավորություն է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար»,-ասված է հայտարարության մեջ։