ԱՄՆ իշխանությունները նշել են Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ համագործակցության առաջնահերթությունները

197

Ժնևում ԱՄՆ-ՌԴ նախագահների հանդիպումից հետո ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ Սիրիայի հարցով համագործակցությունը պետք է սկսվի հումանիտար միջանցքներից:

«Եթե Սիրիայի հարցով հետագայում համագործակցություն լինի, առաջին հերթին, մենք պետք է տեսնենք հումանիտար միջանցնքերի շարունակությունը»,-ասել է ամերիկացի պաշտոնյան՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ Սիրիան կարևոր է ԱՄՆ-ի համար: