Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցանկություն Է հայտնել, որ երկրի քաղաքական գործիչները կարողանան երկխոսել առանց արտասահմանյան դիվանագետների միջամտության:
Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Վրաստանում խիստ սրվել Է քաղաքական իրադրությունը: Ընդդիմությունը բողոքի ակցիաներ Է անցկացնում ընտրական համակարգի փոփոխման պահանջով, սակայն իշխանությունները շարունակում են պնդել իրենցը: Բանակցությունների սեղանի շուրջ հաջողվել է նստել արտասահմանցի դիվանագետների միջնորդությամբ:
Զուրաբիշվիլին Վրաստանի առաջին ալիքի «Ազատ հայացք» հաղորդմանը անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` ասել է.«Ավելի լավ կլիներ, եթե մենք ինքներս լուծեինք մեր խնդիրները, քան ամեն ինչում օտարերկրացիների ներգրավման կարիքն ունենայինք»:
Նա նշել Է, որ եթե օտարերկրյա դեսպանները ինչ որ բանի հասնեն, ինքն անձամբ կողջունի նրանց ջանքերը:
Նրա խոսքով` այժմ գլխավորը արդյունքի հասնելն Է և ոչ թե այն, թե ով այդ արդյունքին կհասնի
Նշենք, որ ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել Էր երկրում բևեռացման և «տոտալ քաղաքական պատերազմի» վտանգի մասին:
«Մենք նկատում ենք՝ ինչպես Է բևեռացումը քայքայում ու թուլացնում պետությունը: Ես փորձում եմ չմտնել այդ դիմակայության մեջ, քանի որ նախագահի ինստիտուտը պետք Է դուրս մնա տոտալ քաղաքական պատերազմից, որպեսզի թիրախ չդառնա եւ որպեսզի նրա հետ միասին թիրախում չհայտնվի պետությունը»,- ասել Է Վրաստանի նախագահը: