ՌԴ-ը դրական է տրամադրված «Զանգեզուրի միջանցքին». Էրդողան

134

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, որ դրական է համարում Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաղաբում «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու նախագծի նկատմամբ և Մոսկվայի կողմից այն խոչընդոտելու որևէ մտադրություն չի տեսնում:

«Մենք Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր ենք համարում և աջակցում ենք: Ես չեմ ընդունում, որ Ռուսաստանն այս առումով կարող է որևէ տարաձայնություն ունենա կամ դրա իրագործումը հետաձգելու մտադրություն: Ընդհակառակը, Ռուսաստանը շատ բարյացկամ է տրամադրված միջանցքի հարցին»,-ասել է Էրդողանը՝ նշելով, որ մոտ ապագայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Շուտով ես էլ կհանդիպեմ Պուտինին: Կա մեկ ասպեկտ. մենք այժմ սահմանափակված ենք (Ղարաբաղում հրադադարի մասին) համաձայնագրի հնգամյա ժամկետով: Մենք կցանկանայինք այդ նախագիծն իրականացնել 5-ամյա համաձայնության շրջանակում»,-ավելացրել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը կրկին հիշեցրել է Անկարայի և Բաքվի՝ ԼՂ-ի շուրջ համագործակցության «վեցնյակի հարթակ» ստեղծելու նախաձեռնության մասին՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ:

«Առաջատար երկրները այս համատեքստում Ռուսաստանն է, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը: Մենք ուզում ենք, որ միանան նաև Վրաստանը և Հայաստանը»,-ասել է Թուրքիայի ղեկավարը՝ նշելով, որ Վրաստանի կողմից դրական վերաբերմունք կա: