Բլինքենը իսրայելցի գործընկերոջը հայտնել է Պաղեստինի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

97
U.S. Secretary of State Antony Blinken looks on as he and U.S. President Joe Biden meet Russia's President Vladimir Putin and Russia's Foreign Minister Sergei Lavrov for the U.S.-Russia summit at Villa La Grange in Geneva, Switzerland, Wednesday, June 16, 2021. (Denis Balibouse/Pool Photo via AP)

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նորանշանակ նախարար Յաիր Լապիդի հետ, որի ընթացքում հայտարարել է պաղեստինաիսրայելական հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին:  Այս մասին ասվում է Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

«Պետքարտուղարը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է պաղետինաիսրայելական հարաբերությունները գործնականում կարգավորելու անհրաժեշտության մասին:  Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում` Իրանի, ինչպես նաև Իսրայելի՝ արաբական այլ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ: