Պեսկով. ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը ՌԴ սահմաններին մոտ հատուկ ուշադրության առիթ է

269

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ադրբեջանում թուրքական ռազմական բազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը ՌԴ սահմաններին մոտ հատուկ ուշադրության առիթ է և սեփական անվտանգության համար միջոցներ ձեռնարկելու պատճառ:

«ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ռազմական ենթակառույցվածքի տեղակայումը մեր սահմանների մոտ մեր կողմից հատուկ ուշադրություն դարձելու առիթ է, ինչպես նաև մեր քայլերի պատճառները, որոնք անհրաժեշտ ենք մեր անվտանգության և շահերի ապահովման համար»,-ասել է Պեսկովը: