ՌԴ ԱԳՆ. Թուրքիայի՝ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը ապահովելու ծրագրերը խախտում են թալիբների հետ համաձայնությունը

117

ՌԴ նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության պետ Զամիր Քաբուլովը հայտնել է, որ Թուրքիայի՝ ԱՄՆ-ի հեռանալուց հետո Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը ապահովելու ծրագրերը խախտում են թալիբների հետ համաձայնությունը:

«Իհարկե, խախտում է»,-ասել է Քաբուլովը՝ պատասխանելով համապատասխան հարցին՝ միևնույն ժամանակ կասկածի տակ դնելով այն, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև օդային նավահանգստի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ համաձայնագրերը ինչ-որ կերպ կազդեն Աֆղանստանի անվտանգային իրավիճակի վրա:

Նշենք, որ Անկարան ցանկություն էր հայտնել ամերիկյան զորքի դուրսբերումից հետո անվտանգություն ապահովել Քաբուլի օդանավակայանում։  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ իր հերթին հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները համաձայնության են հասել, որ Թուրքիան առաջատար դեր ստանձնի Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցում։