ԱԺ-ում ՔՊ-ն կունենա մեծամասնություն և կձևավորի կառավարություն. Փաշինյան

294

Նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն եւ կձեւավորի կառավարություն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

Առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 53.92 տոկոսով: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 21.04%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23% ձայները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3.96%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.04%-ը, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.04%-ը:

Հանրապետությունում գործել են 2008 տեղամասեր։ Ընտրություններին հունիսի 20-ի` ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 281 հազար 174 ընտրող`49.4 տոկոսը։ 

Կուսակցությունների համար անցողիկ շեմը է 5, իսկ դաշինքների համար` 7 տոկոսը։