Նեթանյահուի կուսակցությունը մտադիր է անվստահության քվե ներկայացնել նոր կառավարությանը

114

Իսրայելի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը մտադիր է երկուշաբթի օրը Քնեսեթի լիագումար նիստում անվստահության քվե ներկայացնել Նաֆթալի Բենեթի գլխավորած նոր կառավարությանը:

Կուսակցության պատգամավոր Միկի Զոհարը նախորդ շաբաթ խորհրդարանի քարտուղարություն էր ներկայացրել օրենքի նախագիծ, որում նշվում է, որ նոր կառավարությունը չունի «համընդհանուր վստահության մանդատ», այդ պատճառով անհրաժեշտ է այլ կոալիցիա ձևավորել:

Փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, քվեարության է դրվելու Քնեսեթում հունիսի 21-ին, սակայն «Լիքուդ»-ը դրա հաստատման համար պահանջում է, որ հաստատվի 120 անդամներից առնվազն 61-ի ձայները, բայց այդպիսի աջակցություն դեռ չկա:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելի խորհրդարանը վստահություն է հայտնել Իսրայելի նոր կառավարությանը: Այն երկու տարի ղեկավարելու է Նաֆթալի Բեննեթը, որից հետո վարչապետի մանդատը կանցնի «Յեշ ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդին: 4