Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

238

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր Twitter-ում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

«Ի սրտե շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ հաջող ընտրությունների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Բոլորին հաջողություն եմ մաղթում առաջիկայում: Ես սերտ համագործակցության հույս ունեմ նոր կառավարության հետ»,-գրել է Վրաստանի վարչապետը: