ԱՄՆ-ը մտադիր չէ հանդիպում կազմակերպել Իրանի նոր նախագահի հետ

164
White House Press Secretary Jen Psaki holds a press briefing in the Brady Briefing Room of the White House in Washington, DC on April 12, 2021. (Photo by Brendan SMIALOWSKI / AFP)

ԱՄՆ-ը ոչ մի ծրագիր չունի Իրանի նախագահի հետ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Մեր միջև (ԱՄՆ-Իրան) չկան դիվանագիտական հարաբերություններ, առաջնորդների մակարդակով հանդիպման ոչ մի ծրագիր չկա: Այդ պատճառով պարզ չէ, արդյոք այդ ուղղությամբ ինչ-որ բան փոխվել է: Նախագահը (Ջո Բայդենը, խմբ.) կարծում է, որ Իրանում որոշում կայացնում է հոգևոր առաջնորդը: Այդպես էր ընտրություններից առաջ, այժմ, և, հավանաբար, կլինի նաև հետագայում»,-ասել է Փսակին: