Իրանի փոխնախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի՝ միջուկային համաձայնությունից դուրս գալու հավանականությանը:
Սալեհին հույս է հայտնել, որ Եվրոպան այնպիսի դիրքորոշում կորդեգրի, որը հնարավորություն կտա պահպանել միջուկային համաձայնությունը:
Նա սակայն չի բացառել, որ հնարավոր է այնպիսի գործընթացներ տեղի ունենան, որոնց արդյունքում Իրանը դուրս գա միջուկային համաձայնությունից:
Իրանի փոխնախագահն ընդգծել է, որ միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից հրաժարվելու 5-րդ քայլի վերաբերյալ դեռևս քննարկումներ տեղի չեն ունեցել` հավելելով սակայն, որ որքան առաջ են ընթանում գործընթացներն ավելի են խճճվում, և հետ քայլ կատարելն ավելի է դժվարանալու: