ԻԻՀ ԱԳՆ խոսնակը շնորհավորել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ

497

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շնորհավորել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Խաթիբզադեն ընտրվածներին հաջողություն է մաղթել Հայաստանի զարգացման, ինչպես նաև ներքին կայունության և տարածաշրջանի խաղաղության ամրապնդման գործում:

Նա ընդգծել է, որ Իրանի արտաքին քաղաքականությունում հարևան երկրները մեծ կարևորություն ունեն և Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը ևս կարևոր է:

Խաթիբզադեն վստահություն է հայտնել, որ խորհրդարանի ու նոր կառավարության ձևավորմամբ՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները ավելի կխորանան և կամրապնդվեն: